Monday, April 6, 2009

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ - ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲՅՈՒՋԵ 2010-Ի ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՄԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահակությունների մասին» օրինագիծը:

Բանախոսն արձանագրեց, որ նշված օրենքով նախատեսված չեն դեպքեր, երբ համաշխարհային եւ հանրապետության տնտեսությունում առկա զարգացումները Կառավարության գործունեությունից անկախ պատճառներով տվյալ տարում հնարավորություն չեն ընձեռում իրականացնել առաջիկա երեք տարվա կտրվածքով հարկաբյուջետային ցուցանիշների իրատեսական կանխատեսումներ:

Նա նշեց նաեւ, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է տարվա առաջին կիսամյակում եւ վերջինիս հարկաբյուջետային ցուցանիշների կանխատեսումների հիմքում նախորդ տարիների համապատասխան տվյալների հետ մեկտեղ դրվում են նաեւ տնտեսությունում տվյալ տարվա առաջին 3-ից 5 ամսվա ժամանակահատվածն ընդգրկող զարգացումներն արտահայտող տվյալներ, որոնցով տնտեսությունում ոչ բնական` դժվար կանխատեսվող ... ԱՄԲՈՂՋԸ