«Ինտերնետը Հայաստանում» երկրորդ զեկույցի մեջ ամփոփվել են հայկական ինտերնետում մարտ ամսին գրանցված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Հայաստանի առաջատար պրովայդերներ», «Հայկական առաջատար կայքեր» և «Գովազդը հայկական ինտերնետում» բաժիններից: Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:
Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում` (..a href=..))պարտադիր է:
Մենք շնորհակալ ենք բոլոր այն առաջարկությունների և կարծիքների համար, որոնք ստացել ենք առաջին զեկույցի հրապարակումից հետո:
Զեկույցի հիմքում ընկած մեթոդաբանության մեջ փոփոխություններ չկան:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ
«Circle.am»-ում գրանցված կայքերի այցելությունների քանակը մարտ ամսին կազմել է 10,08 միլիոն, իսկ էջերի դիտումներինը` 51,74 միլիոն: Երկու ցուցանիշներով էլ փետրվար ամսվա նկատմամբ գրանցվել է աճ. այցելություններ` 15,3%, էջերի դիտումներ` 13,4%: ... http://www.b24.am/report/internet_in_armenia_march_2010_210410.html